Գլխաւոր շտապի յայտարարութիւնը կը համարեմ ռազմական յեղաշրջման փորձ. Նիկոլ Փաշինեան

2021-02-25
Image

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն արձագանգած է ՀՀ զինուած ուժերու գլխաւոր շտապի յայտարարութեան:

«Գլխաւոր շտապի յայտարարութիւնը համարում եմ ռազմական յեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրաւիրում եմ Հանրապետութեան հրապարակ: Առաջիկայում հանրութեանը կը դիմեմ ուղիղ եթերում»,- դիմատետրի իր էջին գրած է վարչապետ Փաշինեանը: