Ցրեցէք խորհրդարանը եւ երթանք արտահերթ ընտրութիւններու․ Էտմոն Մարուքեան

2021-01-18
Image

Ինչպէս կարելի է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ, երբ ատրպէյճանական բանտերուն մէջ մեր քոյրերը եւ եղբայրներն են։ Այս մասին 18 յունուարին, ԱԺ-ի մէջ յայտարարած է «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան ղեկավար Էտմոն Մարուքեան։

«Ես ուզում եմ արձագանգել տիկին Մակունցի այն յայտարարութեանը, որ ճանապարհային քարտէզ է հրապարակել իշխանութիւնը եւ առաջարկել արտահերթ խորհրդանական ընտրութիւններ։ Չեմ պատկերացրել եւ չեմ պատկերացնում, թէ ինչպէս կարելի է խորհրդանական ընտրութիւններ կազմակերպել այն իրավիճակում, երբ մեր եղբայրները եւ քոյրերը գտնւում են ատրպէյճանական բանտերում, ինչպէ՞ս կարելի է գնալ նրանց տներ եւ նախընտրական պուքլեթներ տալ։ Չեմ պատկերացնում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ այն իրավիճակում, երբ մեր հերոս նահատակների ճանաչման գործընթացն է գնում եւ նրանց հարազատները սպասում են արդիւնքների։ Ինչպէ՞ս էք գնալու նրանց բակերում բարձրախօսներով խօսելու»,- ըսած է Էտմոն Մարուքեանը:

Ըստ Էտմոն Մարուքեանի՝ «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւնը, այնուամենայնիւ, պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների, սակայն անոնք պէտք է կազմակերպուին ըստ սահմանուած ընթացակարգի։

«Չեմ պատկերացնում՝ հիմա ինչպէս է հնարաւոր կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ, բայց քանի որ իշխանութիւնը սպառնում է ընտրութիւններով, ես ուզում եմ ասել, որ մենք հիմա պատրաստ ենք։ Եւ կարծում եմ՝ դրա ընթացակարգը ոչ մէկը չի մոռացել։ Ընթացակարգը հետեւեալն է՝ տալ հրաժարական, որից յետոյ երկու անգամ չի ընտրւում վարչապետը եւ խորհրդարանը ինքնալուծարւում է։ Այլ գործընթաց չկայ, յարգելի գործընկերներ, հետեւաբար՝ եթէ ուզում էք կազմակերպել արտահերթ ընտրութիւններ, կազմակերպեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել։ Մենք արդէն տեղամասային յանձնաժողովի անդամների դասընթացներ ենք սկսել կազմակերպել, վերանայում ենք, փոխում ենք, նորն ենք նշանակում, մեծ թափով պատրաստւում ենք։ Ընդդիմութեանը, որ սպառնում էք արտահերթ խորհրդարանակ ընտրութիւններ էք ուզում անել, նման բան չկայ։ Ցրէք խորհրդարանը եւ գնանք արտահերթ ընտրութիւնների։ Սպասում ենք այդ գործընթացին»,- նշած է Մարուքեան։