Ատրպէյճանը Հայաստանին վերադարձուցած է բոլոր ռազմագերիները. Ալիեւ

2021-02-26
Image

Ատրպէյճանը բոլոր ռազմագերիները փոխանցած է Հայաստանին, յայտարարած է Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Մենք Հայաստանին փոխանցած ենք բոլոր ռազմագերիները, մահացածներու մարմինները: Պատերազմէն ետք հայկական կողմի, խաղաղապահ առաքելութեան եւ մեր ներկայացուցիչներու հետ միասին յայտնաբերուած է աւելի քան հազար հայ զինծառայողի մարմին եւ յանձնուած է հայկական կողմին: Մենք մեզի կը պահենք բարոյականութեան նորմերուն մէջ, մարդկային համընդհանուր վարքի նորմերուն համապատասխան», - ըսած է ան:

Միեւնոյն ժամանակ, ան նշած է, որ աւելի քան 60 հայ զինուոր, որոնք կը գտնուին Ատրպէյճանի մէջ եւ ռազմական գործողութիւններու աւարտէն ետք յայտնուած են շրջանին մէջ, վնասարարներ են եւ չեն համարուիր ռազմագերիներ:

«20 Նոյեմբերին Հայաստանի Շիրակի մարզից ավելի քան 60 հոգանոց ջոկատ է ուղարկվել: Անհասկանալի է, թե ինչպես նրանք ճանապարհ անցան Լաչինի միջանցքով դեպի ադրբեջանական բանակի կողմից վերահսկվող տարածքներ: Մենք հայտնաբերեցինք, որ թիկունքում խորքային հայկական կազմավորումներ կան, սկզբում տեղեկություն ստացանք, որ նրանք կորել են և փորձեցինք օգնել այդ մարդկանց վերադառնալ: Պարզվեց, որ դա դիվերսիոն խումբ է, արդյունքում մենք ունենք 4 սպանված ռազմական անձնակազմի շրջանում, նաև մեկ զոհ քաղաքացիական շրջանում», - ասել է Ալիևը:

«Մենք իրականացուցած ենք հակաահաբեկչական գործողութիւն, որու հետեւանքով վնասազերծուած է մի քանի վնասարար, աւելի քան 60-ը բերման ենթարկուած է: Այսօր, երբ անոնց կը փորձեն ռազմագերիներ անուանել, կը կարծեմ, որ միտումնաւոր կը խեղաթիւրեն հարցի էութիւնը: Ինչ ռազմագերիներու մասին կրնայ խօսք ըլլալ՝ պատերազմի աւարտէն 20 օր անց: Անոնք վնասարարներ եւ ահաբեկիչներ են, եւ Հայաստանի ու որոշ այլ երկիրներու կողմէ որեւէ շահարկումներ տեղին չեն: Մենք կ'իրականացնենք պարբերական գործողութիւններ, նաեւ անօդաչու թռչող սարքերու միջոցով, եւ այսօր իրավիճակը ամբողջութեամբ կը վերահսկուի», - աւելցուցած է Ատրպէյճանի նախագահը: