Փաշինեան ակնարկ ըրաւ զինուորականներու աշխատավարձի բարձրացման մասին

2021-02-26
Image

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր դիմատետրեան էջին հետեւեալ գրառումը ըրած է․

«Երկու փաստ եմ ուզում ընդգծել.

Կառավարութեան որոշմամբ 2019 թ. յունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է՝ համաձայն հետեւեալ ցանկի.

-Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս:
-Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս:
-Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:
-Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս:
-Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս:
-Աւագ ենթասպայ – 38 հազար դրամ, 18 տոկոս:
-Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:
-Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) – 49 հազար դրամ, 22 տոկոս:

2020-ի պիւտճէում Պաշտպանութեան նախարարութեանը յատկացուած է 307 միլիառ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիառ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ աւել է մօտ 4,5%-ով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետութիւնը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատուածի համեմատ աննախադէպ քանակի զէնք-զինամթերք: Զինուած ուժերը համալրուել են հակաօդային պաշտպանութեան միջոցներով, հրետանային միջոցներով, զէնիթային կայանքներով, հրաձգային զէնքերով, զինամթերքով, 310 միաւոր ավտոմոբիլային տեխնիկայով: Ի դէպ, մեր Պաշտպանութեան նախարարութիւնն ու Գլխաւոր շտապն են որոշել ինչ գնել, կառավարութիւնը տրամադրել է անհրաժեշտ գումարները»: