Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղւոյն վրայ ծանօթանալու նպատակով Հայաստան ժամանած են ԵԽԽՎ համազեկուցողները

2023-02-17
Image

Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել ԵԽԽՎ համազեկուցողներ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենն ու Բորիանա Աբերգը, որոնց այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։

 

Ըստ հաղորդագրության` ԱԺ նախագահն ընդգծել է Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը:

Նա կարևորել է հանձնաժողովի կողմից նախապատրաստվող «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ զեկույցը:

Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի և դրա հետևանքների մասին:

Համազեկուցողները նախատեսում են այցելել սահմանամերձ մարզեր։