Սիւնիքը Հայաստան է, իսկ Էրտողանը՝ պատերազմասէր. «Լը Ֆիկկարօ»ի փոխտնօրէնը գրառում կատարած է

2021-12-06
Image

Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի ժամանակ արված հայտարարությանը:

«Աշխաբադում (Թուրքմենստան) Էրդողանը նոր անհանգստացնող իմպերիալիստական ելույթ է ունեցել, որով կոչ է անում թուրքալեզու երկրներին իրենց ամբողջական աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին՝ «Զանգեզուրի միջանցքի» պահանջով։ Սյունիքը Հայաստան է, իսկ Էրդողանը՝ պատերազմասեր»,- իր գրառման մեջ նշել է Բուիսոնը: