«Եւրոտեսիլ 2022»-ին Ռոզա Լինը Հայաստանը պիտի ներկայացնէ «Snap» երգով

2022-03-23
Image

Մարտ 19-ին տեղի ունեցաւ «Եւրոտեսիլ 2022» երգի միջազգային մրցոյթին Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինի «Snap» երգի տեսայոլովակի առաջին ցուցադրութիւնը: 

Եւրոտեսիլի հայաստանեան պատուիրակը կը պատմէ, որ իր երգը ուղեւորութիւն է դէպի իր ներաշխարհ:

«Snap» երգի հեղինակներն են երաժշտահաններ` Ռոզա Լինը, Լարզ Փրինչիփաթօն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսեան-Կապրելեանը:

Բառերուն համահեղինակներն են Ռոզա Լինը, Լարզ Փրինչիփաթօն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսեան-Կապրելեանը, Ճերեմի Տուսուլեթը: