Ատրպէյճան կը փորձէ աւարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերու էթնիք զտումներու վերջին փուլը. Էտուարտ Աղաճանեանը՝ ԵԽԽՎ-ի մէջ

2022-04-26
Image

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւններու մշտական յանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանեան պատուիրակութեան անդամ Էտուարտ Աղաճանեանը ելոյթ ունեցած է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին: 

Աղաճանեանն իր ելոյթին մէջ նշած է, որ ուքրանական ճգնաժամը եւ անոր մարդասիրական հետեւանքներն այս պահուն չափազանց կարեւոր են Եւրոպայի խորհուրդի համար՝ աւելցնելով, որ ինչպէս կարելի էր ակնկալել, Ատրպէյճանն օգտուեցաւ միջազգային հանրութեան՝ Ուքրանիոյ շուրջ իրավիճակի ամբողջական կեդրոնացած ըլլալու հանգամանքէն՝ ձեռնարկելով բացայայտ գործողութիւններ՝ խախտելով Մարդու իրաւունքներու եւ հիմնարար ազատութիւններու եւրոպական համաձայնագիրը։

«Մասնաւորապես՝ հիմք ընդունելով Կառավարութեան պահանջը՝ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը կիրառել է միջանկեալ միջոցներ՝ կոչ անելով Ատրպէյճանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողութիւններից, որոնք կը նպաստեն խաղաղ բնակչութեան Կոնվենցիայով ամրագրուած երաշխիքների նկատմամբ ոտնձգութիւններին, ինչպէս նաեւ կոչ անելով յարգել Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների եւրոպական կոնվենցիայով ամրագրուած իրենց պարտաւորութիւնները։

Չնայած վերոգրյալին՝ նույնիսկ Դատարանի միջանկյալ միջոցներից հետո Ադրբեջանը շարունակել է խախտել Կոնվենցիայով ստանձնածիր պարտավորությունները։ Որպես այդպիսին՝ 2022 թվականի փետրվարից ադրբեջանական զինուժը շարունակաբար ահաբեկել Է Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչությանը ֆիզիկական սպառնալիքի և հոգեբանական ճնշման տարբեր հանցավոր գործողությունների միջոցով, ինչպես նաև բարձրախոսներով ուղիղ, սպառնացող և վախեցնող հայտարարություններով՝ ուղղված խաղաղ բնակչությանը։ Պարբերաբար հնչող հայտարարություններում սահմանամերձ բնակչությանը կոչեր են արվում դադարեցնել հողագործությունը և լքել իրենց տները, հակառակ դեպքում սպառնում են ընտանիքներին ֆիզիկական ոտնձգություններով»,- ասել է Աղաջանյանը:

Նա հավելել է, որ նույն ժամանակահատվածում՝ մարտի 7-ին, Լեռնային Ղարաբաղում գազամատակարարումը դադարեցվել է՝ ավելի քան 150,000 մարդ թողնելով առանց ջեռուցման, շուրջ 1,5 մետր բարձրության ձյան և աննախադեպ ցրտի պայմաններում։

«Միջազգային հանրության ճնշման ներքո Ադրբեջանը մարտի 19-ին վերականգնել է գազի մատակարարումը, սակայն՝ այն նորից դադարեցրել 2 օր անց։

Հարգելի գործընկերներ, վերոգրյալը էթնիկական զտման դասական օրինակ է։

Եվ մինչ միջազգային հարթակներում ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են խաղաղ ապրել իրենց տներում, փաստացի Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը՝ օգտվելով միջազգային հանրության Ուկրաինայի շուրջ իրավիճակի ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից։

Այդուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է մնում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին և տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և խաղաղ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- եզրափակել է Էդուարդ Աղաջանյանը։