Արցախի մէջ 12 երեխայ եւ 12 մեծահասակ վերակենդանացման բաժանմունքներուն մէջ են, 5-ի վիճակը ծայրայեղ ծանր է

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ատրպէյճանի կողմէ արգելափակուելու պատճառով Արցախի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութեան ենթակայութեան տակ գործող բժշկական հաստատութիւններուն մէջ կը շարունակուին դադրեցուած մնալ ծրագրային վիրահատութիւնները։ Այս մասին կը հաղորդէ Արցախի առողջապահութեան նախարարութիւնը:
««Արեւիկ» բուժմիաւորումում 12 երեխայ գտնւում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 12 բուժառու գտնւում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրայեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարւում է հնարաւորը հիւանդների վիճակը կայունացնելու համար:
ԱՀ առողջապահութեան նախարարութիւնը ձեռնարկում է հնարաւոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծուած իրավիճակը պատշաճ յաղթահարելու համար»,- ըսուած է հաղորդագրութեան մէջ։