Հայաստանը իրաւասու է բոլոր միջոցներով ետ մղելու իր տարածքային ամբողջականութեան դէմ ուժի կիրառումը. ԱԳՆ

2021-11-16
Image

ՀՀ արտգործնախարարարությունը հայտարարություն է տարածել այսօր ՀՀ սահմանին ադրբեջանական զինուժի հարձակման առնչությամբ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ։

Այս գործողություններով Ադրբեջանը խախտում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ ադրբեջանական կողմը հարձակումներ է գործում Հայաստանի Հանրապետության դեմ այն տարածքներից, որն ադրբեջանական կողմին է անցել այդ հայտարարության իրականացման արդյունքում։

Հայաստանի Հանրապետութիւնը, ՄԱԿ-ի Կանոնադրութեան համաձայն, իրաւասու է բոլոր միջոցներով ետ մղելու իր տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան դէմ  ուժի կիրառումը։  

Կոչ կ'ընենք միջազգային հանրութեան եւ մեր միջազգային գործընկերներուն՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսքի խումբի համանախագահութեան եւ համանախագահող երկիրներուն, յստակօրէն եւ հասցէական արձագանգել տարածաշրջանային խաղաղութիւնը եւ անվտանգութիւնը լրջօրէն վտանգող ատրպէյճանական կողմի այս գործողութիւններուն եւ գործուն քայլեր ձեռնարկելու անոնց կանխարգելման, Հայաստանի Հանրապետութեան տարածքէն Ատրպէյճանի զինուած ուժերու անվերապահ եւ ամբողջական դուրսբերման ուղղութեամբ»։