Հայրենիք վերադարձած է եւս երեք ռազմագերի

2021-05-04
Image

Պաքուէն Երեւան տեղափոխուած է 3 հայ ռազմագերի: Անոնց տեղափոխող օդանաւը վայրէջք կատարած է Երեւանի «Էրեբունի» օդակայանին մէջ:

«ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդիւնքում եւ միջազգային հանրութեան օրէց օր աճող ճնշման պայմաններում Ատրպէյճանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիայոյս ենք, որ այս գործընթացը կ'ունենայ իր տրամաբանական շարունակութիւնն ու շուտափոյթ աւարտը»,- այս մասին հաղորդած են ՀՀ փոխվարչապետի պաշտօնակատար Տիգրան Աւինեանի գրասենեակէն: