Ճնշումները նաեւ միութենական պետութեան մասով են, ՀՀ ժողովրդավարութիւնը դիմադրում է եւ ստանում ռազմական պատասխան. Գրիգորեան

2022-12-27
Image

ՀՀ հանդէպ ճնշումներ նաեւ միութենական պետութեան մաս կազմելու պահանջով կու գան, Հայաստանի ժողովրդավարութիւնը կը դիմադրէ եւ կը ստանայ ռազմական տեսքով ճնշումներ:

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարեանի հետ հարցազրոյցի ժամանակ ըսած է ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը.

«Միութենական պետութիւնը ամբողջովին սուվերենութեան (ինքնիշխանութեան) խախտումն է։ Հայաստանի օրակարգում միութենական պետութեան մէջ մտնելու օրակարգ չկայ։ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են այդ հարցը քննարկելու հնարաւորութիւնը։

Հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, նաեւ պատերազմից յետոյ, 2 տարուայ ընթացքում կառուցողական է եղել։

Երեւանը որեւէ քայլ չի արել, որ ՀՀ եւ ՌԴ միջեւ դիւանագիտական ճգնաժամ ստեղծուի։ Հայկական կողմն ակնկալում է, որ Լաչինի միջանցքը հնարաւորինս արագ կը բացուի։ Ամբողջովին միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատւութեան տակ է։

Հիմա ճգնաժամ է ստեղծուել, պատասխանատուն Ատրպէյճանն է, այն լուծելու հնարաւորութիւն ունի ՌԴ-ն, որովհետեւ նա լիազօրուած է դա անելու նոյեմբերի 9-ով։ Ատրպէյճանն այս քայլով ուզում է քանդել նոյեմբերի 9-ի ճարտարապետութիւնը, դա պիտի մտահոգի ՌԴ-ին։

Այդ քայլերը լայն կոնտեքստ (բնաբան) ունեն, Ատրպէյճանին աջակցելու, ՀՀ տարածքում այսպէս կոչուած միջանցք ստանալուն աջակցելու կոնտեքստում  է, ՀՀ-ն դիմադրում է դրան։  Ճգնաժամի դրդապատճառը սա է։

ՌԴ հետ յարաբերութիւնները պայմանագրային են, որում նշուած չի այդ պահին դրանք իտէալական են, թէ ոչ։ Շարունակելու ենք քայլեր ակնկալել, բայց եթէ չլինեն քայլեր, հարցեր կ'առաջանան, թէ ինչու։

Լաչինում առկայ ճնշումը ՀՀ տարածքում արտատարածքային միջանցք ստանալու համար է։ Այս պահին ճգնաժամը լուծելու ՀՀ բոլոր գործիքները դիւանագիտական են»,-ըսած է ԱԽ քարտուղարը։