Պէ՛տք է համախմբուած եւ միասնաբար կառուցենք մեր ամուր տուն-հայրենիքը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը 1988 թ.երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցութեամբ ուղերձ յղած է: Ինչպէս կը տեղեկանանք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրութենէն, ուղերձին մէջ, մասնաւորապէս,ըսուած է.
«Այսօր ոգեկոչում ենք 1988 թ. դեկտեմբերեան աղէտի՝ երկրաշարժի զոհերի յիշատակը:
Մխիթարանքի եւ զօրակցության խօսքերս եմ յղում իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր աղէտալի երկրաշարժի հետեւանքով կորցրել են իրենց հարազատներին ու մերձաւորներին, ընտանիք ու տուն:
Ի յիշատակ զոհուած մեր հայրենակիցների՝ կարող ենք եւ պէ՛տք է համախմբուած եւ միասնաբար, ամենօրեայ աշխատանքով ու նուիրումով, յոյսով ու հաւատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը, որը կանգուն կը լինի ցանկացած արհաւիրքի առջեւ»: