Հաղորդագրութիւն՝ ՌԱԿ Հանրապետական Վարչության Անդրանիկ Նիստի

2023-10-12
Image

ՌԱԿ Հանրապետական վարչության կենտրոնական գրասենյակում 2023թ. հոկտեմբերի 8-ին կայացավ ՌԱԿ Հանրապետական վարչության նիստը, որն առաջինն էր ՌԱԿ Ընդհանուր պատգամավորական ժողովից հետո: Նիստին ներկա էր նաև ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսանդր Կարադանայանը: Օրակարգում ՌԱԿ Հանրապետական վարչության դիվանի ընտրության հարցն էր:

Հանրապետական վարչության անդամները միաձայն ընտրեցին ՌԱԿ փոխատենապետին, ատենադպիրին և գանձապահին: Այսպիսով, ՌԱԿ Հանրապետական վարչությունը գործելու է հետևյալ կազմով.

1.      Հրաչյա Կարապետյան - ատենապետ

2.      Կարեն Կակոյան - փոխատենապետ

3.      ՀովիկԿարապետյան – ատենադպիր

4.      Մեսրոպ Հարությունյւան – գանձապահ

5.      Լեւոն Ավագյան

6.      Նորիկ Խալաֆյան

7.      Վարդան Դավթյան

8.      Ալեքսանդր Ավետյան

9.      Նարինե Եղիազարյան

10.    Ենովք Աջոյան

11.    Մագի Նշանյան

Ընտրվեց ՌԱԿ Դիվան` բաղկացած 4 անդամներից.

1.      Հրաչյա Կարապետյան

2.      Կարեն Կակոյան

3.      ՀովիկԿարապետյան

4.      Մեսրոպ Հարությունյան

Վարչության նիստը սահմանեց անդամների պատասխանատուներ` ըստ գործունեության տարբերակված ոլորտների:

Քննարկվեցին ներքաղաքական և տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող հարցեր, Արցախի և բռնի տեղահանված արցախահայության աջակցության հարցեր:

Որոշվեց կազմակերպել հանդիպումներ տարբեր քաղաքական կուսակցությունների և ուժերի հետ` քննարկելու երկրի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը:

 

ՌԱԿ Հանրապետական Վարչության Մամլո Դիվան