ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2024թ. փետրվարի 19-ին տեղի ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական Վարչության և Հանրապետական վարչության Դիվանների հերթական համատեղ առցանց նիստը` Կենտրոնական Վարչության ատենապետ ընկեր Մայք Խարապեանի նախագահությամբ, մասնակցությամբ նաև վաստակաշատ կուսակցական ընկեր Վարդան Նազիրեանի, հետևյալ օրակարգով`
1.ՌԱԿ Սփյուռքի և Մայր հայրենիքի կուսակցական գործերի տեղեկատվության փոխանակում:
2. Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հարցերի քննարկում:
Ժողովի ընթացքում Դիվանների անդամները մտքեր փոխանակեցին ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի մի շարք հարցերի վերաբերյալ, գերակա համարվեց Հայաստանի քաղաքական դաշտում կուսակցության գործունեության ուղղվածությունը, կարևորագույն խնդիրներին և հարցերին արագ արձագանքելու անհրաժեշտությունը, խոսվեց առաջիկա ծրագրերից և նախաձեռնություններից:
Ժողովականները քննարկեցին հայ հասարակությանը ներկայումս հուզող մի շարք խնդիրներ:
Ռամկավար Ազատական կուսակցության
Մամլո դիվան
19-ը փետրվարի, 2024թ.