«Որեւէ կենդանի հայ պէտք չէ մնայ Ղարաբաղի մէջ». ՄԻՊ-ը հայատեացութեան փաստեր ներկայացուցած է

2021-01-25

ՀՀ ՄԻՊ-ը քանի մը օրինակներ ներկայացուցած է Ատրպէյճանի մէջ հայատեացութեան ու թշնամանքի խորքային արմատներու վերաբերեալ: Իր դիմատետրեան էջին ան գրած է.

«Ատրպէյճանում հայատեացութեան ու թշնամանքի խորքային արմատների վերաբերեալ լրացուցիչ ապացոյցներ: Այս անգամ ատրպէյճանական ընկերային մետիայի իրական օգտատէրերի հրապարակումներից [մի քանիսը]`

1) «Պետք է սպանել ե՛ւ հայ կանանց, ե՛ւ հայ երեխաներին», - Ատրպէյճանի փաստաբանների միութեան անդամ.

2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լաւագոյն հայը մեռած հայն է.

3)Պէտք է սպանել կենդանի մնացած հայերին: Խոշտանգէք սպանելուց առաջ.

4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել.

5) Սրիկա հայերը պէտք է սպանուեն ու վերանան այս մոլորակից ու բոլորն, ովքեր նրանց կողմից են, պէտք է նոյն ձեւ սպանուեն.

6) Այս աշխարհում հայերի համար չպէտք է տեղ մնայ: Ես ատում եմ նրանց: Բոլոր անխիղճ հայերը պէտք է սպանուեն.

7) Ես ուղղակի սիրահարուել եմ Իլհամ Ալիեւի խօսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պէս.

8 ) Որեւէ կենդանի հայ չպէտք է մնայ Ղարաբաղում.

9) Ծնողի կողմից իր երեխաների հարցման արդիւնքների հրապարակում.

- Ո՞վ է մեր թշնամին

- Հայաստանը

- Ի՞նչ ենք զգում նրանց հանդէպ

- Ատելութիւն

- Վեր բարձրացրէք ձեռքերը եւ կրկնէք՝ մենք ձեզ կը քշենք Ղարաբաղից շների պէս

- Մենք ձեզ կը քշենք Ղարաբաղից շների պէս.

10) գլխատուած հայ զինուորի նկարով «Թելեկրամ» ընկերային ցանցի թուրք-ատրպէյճանական յատուկ բացուած ալիքում ծաղրող հարցումներ, թէ ինչ են օգտատէրերը զգում, երբ տեսնում են գլխատուած հայ.

11) եւ թշնամանքի այլ դրսեւորումներ:

Գլխաւոր հարցն այստեղ այն է, որ նշուած հրապարակումներում օգտագործւում են նոյն բառերն, ինչ ատրպէյճանական իշխանութեան մարմիններն ու մշակութային գործիչները: Ընդ որում, այս հրապարակումներում թէ´ ատրպէյճանական, թէ´ թուրքական աղբիւրներ են:

Նոյն բառերն են օգտագործում նաեւ ատրպէյճանական զինուորականները հայերին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի տեսանիւթերում:

Մանրամասներն արտացոլուած են Հայաստանի ու Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկոյցում, որ պատրաստուել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարուած մշտադիտարկման արդիւնքներով՝ https://www.ombuds.am/images/files/2032f021fe81176414a649d588ad0e86.pdf?fbclid=IwAR2K80Wb2QMoa3DDkCYlJrOrhfJj7pcePFdRbWOGnu__bV4wWz5Mso0O4mY »: