«Տաթեւեր» ճոպանուղիէն տարհանում եղած է

2021-08-09
Image

«ՏաԹեւեր» ճոպանուղիին մէջ  ելեկտրականութեան խափանման պատճառով քանի մը տասնեակ քաղաքացիներ մնացած են ճոպանուղիի խցիկներուն մէջ:

Աւելի ուշ, օդին մէջ մնացած 2 վակոններէն բոլոր 42 ուղեւորները տարհանուած են: Այս մասին յայտնած են ՀՀ ԱԻՆ-էն:

«Ելեկտրաէներգիիայի խափանման պատճառով օդում 2 վակոն էին մնացել, մէկում` 15 ուղեւոր եւ մէկ ուղեկցորդ, միւսում` 25 ուղեւոր եւ մէկ ուղեկցորդ: Նրանց բոլորին իջեցրել են արդէն, նրանք անվտանգ պայմաններում են գտնուում»,-յայտնած են ԱԻՆ-էն: