Այսօրուայ դրութեամբ հայկական կողմը 105 զոհ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն այսօր յայտնած է, որ այսօրուայ դրութեամբ ատրպէյճանական յարձակման հետեւանքով հայկական կողմը 105 զոհ ունի:
«Երբ մենք ասում ենք՝ Ատրպէյճանը ագրեսիա (յարձակում) է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նաեւ նկատի ունենք, որ որոշակի տարածքի նկատմամբ հսկողութիւն է սահմանել։ Հենց այս է պատճառը, որ դիմել ենք ՀԱՊԿ-ին: Դիմել ենք 4-րդ յօդուածի հիման վրայ։ ՀԱՊԿ-ից խնդրել ենք, դիմել ենք օգնութեան՝ այդ թւում ռազմական, ՀՀ տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու եւ ՀՀ տարածքից Ատրպէյճանի ԶՈՒ դուրսբերումը ապահովելու համար։ Ընդ որում, նկատի ունենք նաեւ նախորդ տարուայ ներխուժումը՝ Սոթք-Խոզնավար հատուածում»,- Ազգային ժողովէն ներս ըսած է Փաշինեանը: