Այս տարուայ համար Հայաստանը 7 տոկոս տնտեսական աճ կը նախատեսէ. Նիկոլ Փաշինեան

2022-09-07
Image

Հայաստանի տնտեսութեան մէջ դրական շարժ արձանագրուած է: Ինչպէս կը տեղեկացնէ «Արմէնփրէս»-ը, Արեւելեան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելոյթին մէջ ըսած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան:

«Այս տարի միտուած են առնուազն 7 տոկոս տնտեսական աճ ունենալ: Եւ այս կոնտեքստում (հոլովոյթ) ուզում եմ ընդգծել, որ Եւրասիական տնտեսական միութիւնը մեր երկրի համար արդարացրել է իրեն այս իրավիճակում եւս, որովհետեւ այն տնտեսական աճը, որը նախատեսուած է, կապուած է այն ազատութիւնների հետ, որոնք ապահովում է Եւրասիական տնտեսական միութիւնը: Ես նկատի ունեմ ապրանքների, ծառայութիւնների, կապիտալի (դրամագլուխի), աշխատուժի ազատ տեղաշարժը. մենք դա տեսնում ենք: Ի հարկէ, պէտք է այստեղ աշխատել յաջորդ փուլի վրայ, որպէսզի այդ դինամիկան (շարժը) կարողանանք պահել, որպէսզի մեզ մօտ այդպիսի տնտեսական աճից յետոյ չառաջանայ նոր տնտեսական ճգնաժամ»,- ըսած է Փաշինեան: