Արայիկ Յարութիւնեան մտադիր է Արցախի մէջ վստահութեան հանրաքուէ կայացնել 

2021-06-22
Image

Արցախի նախագահ՝ Արայիկ Յարութիւնեան մտադիր է Արցախի մէջ վստահութեան հանրաքուէ կայացնել։ Ան այդ մասին կը յայտարարէ այսօր՝ Ստեփանակերտի հանրահաւաքի ժամանակ։

Յիշեցնենք, որ երէկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ հաւաքուած էին բազմաթիւ քաղաքացիներ, եւ կը պահանջէին Արցախի Հանրապետութեան նախագահ՝ Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը։ Իսկ այսօր Արայիկ Յարութիւնեան յայտարարեց, որ այսօր ժամը 18:00-ին նոյն հրապարակը հանդէս պիտի գայ ուղերձով:

«Պատրաստւում եմ բաց ու անկեղծ խօսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչեւ ներկայ անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանութիւնների հետ յարաբերութիւններից մինչեւ ներքաղաքական զարգացումներ: Ցաւում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհութիւնը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջութիւնը Արցախի ապագայի համար: Անկախ իմ հանդէպ ոմանց վերաբերմունքից՝ ես այս ծանր իրավիճակում պատասխանատւութիւն եմ կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար»,–գրած է Յարութիւնեան։