Արդէն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մէջ է

2022-12-21
Image

Արդէն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մէջ է: Տեղեկատուական շտաբը հաղորդագրութիւն տարածած է, ուր ըսուած է․

«Դեկտեմբերի 12-ի առաւօտեան ատրպէյճանական կողմը բնապահպանական կեղծ պատրուակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:

Ատրպէյճանական գործողութիւնների հետեւանքով Արցախի 120 000 բնակչութիւնը, որից 30 000-ը երեխաներ են, յայտնուել է հումանիտար ճգնաժամի մէջ: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետեւանքով տուն վերադառնալու հնարաւորութիւն չունի:

Արցախի բժշկական հաստատութիւնների վերակենդանացման բաժանմունքներում գտնուող աւելի քան երկու տասնեակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիւանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անյապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիւանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Արցախում ժամանակաւորապէս դադարեցուել են բոլոր պլանային վիրահատութիւնները:

Հայաստանից ամէն օր 400 թոննա սննդամթերք ու դեղորայք հնարաւոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի եւ վառելիքի պակասով»: