Արցախեան երկրորդ պատերազմի 368 մասնակից ճանչցուած է հաշմանդամ

2020 թուականի 27 սեպտեմբերէն ի վեր հաշմանդամութեան խումբի սահմանման համար դիմած եւ փորձաքննութիւն անցած է 457 անձ, աննոնցմէ 368-ը ճանչցուած է հաշմանդամութիւն ունեցող անձ: Այս մասին յայտնած են ՀՀ աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարարութենէն:
«65 անձի տրուել է 1-ին խմբի հաշմանդամութեան կարգ, 119 անձի՝ 2-րդ խմբի, 184 անձի՝ երրորդ խմբի կարգ:
10. 02. 21թ. դրութեամբ վերին կամ ստորին վերջոյթների փրոթեզների (շինծու անդամ) կարիք ունի հաշմանդամութիւն ունեցող անձ ճանաչուածներից 66-ը»,- յայտնած են նախարարութենէն: