Աւետիս Արցախէն. Նոյեմբերին լոյս աշխարհ եկած են 178 երեխաներ

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան ֆէյսպուքեան էջին գրած է․ «Յետպատերազմեան մեծ դժուարութիւնների յաղթահարման այս փուլում հերթական կարեւոր իրադարձութեանն եմ ցանկանում անդրադառնալ. Նոյեմբեր ամսուայ ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցուել։ Նախորդ ամիսների համեմատ` այդ թիւը ռեկորտային է եւ ամենամօտը մինչեւ պատերազմն ունեցած ցուցանիշներին։
Մեր յաջողութիւնների իրական գրաւականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հաւաստիացնել, որ Կառավարութիւնը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայութեան բնական եւ մեխանիկական աճը խթանելու համար։
Անհոգ մանկութիւն մեր բոլոր բալիկներին։ Իսկ նորածինները թող Հայրենիքի յարատեւման ու խաղաղութեան խորհրդանիշը դառնան»։