Ելեւմուտի նախարար Տիգրան Խաչատրեանը նշանակուած է ՀՀ փոխվարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ տեղի ունեցած է Անվտանգութեան խորհուրդի հերթական նիստը:
Բացի Անվտանգութեան խորհուրդի անդամներէն՝ նիստին մասնակցած են նաեւ Հանրապետութեան նախագահ Վահագն Խաչատուրեանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանը, ԱԺ փոխնախագահ Ռուբէն Ռուբինեանը, Ելեւմուտի նախարար Տիգրան Խաչատրեանը, Բարձր արհեստագիտական արդիւնաբերութեան նախարար Ռոպերթ Խաչատրեանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան ղեկավար Հայկ Կոնջորեանը, Պաշտպանութեան նախարարի տեղակալ Կարէն Բրուտեանը:
Նիստի սկիզբը վարչապետ Փաշինեան նշած է.
«Մեծարգոյ պարոն նախագահ,
Յարգելի գործընկերներ,
Անվտանգութեան խորհրդի հերթական նիստում հարցերի լայն շրջանակ ենք քննարկելու, ի հարկէ, այդ թուում՝ կը քննարկենք տարածաշրջանում հաստատուած ռազմաքաղաքական իրադրութիւնը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում եմ նաեւ տեղեակ պահել, որ այսօր Հանրապետութեան նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը եւ փոխվարչապետի պաշտօնում կը նշանակուի Տիգրան Խաչատրեանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտօնը: Ֆինանսների նախարարի պաշտօնում կը նշանակուի Վահէ Յովհաննիսեանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտօնը»: