Իրաւական հիմքով անկլավի հարց գոյութիւն չունի. ԱԽ քարտուղար

Իրաւական հիմքով անկլավի հարց գոյութիւն չունի, ըսած է Հայաստանի Անվտանգութեան խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեան՝ վկայակոչելով կատարուած ուսումնասիրութիւնները։
«Մենք շարունակում ենք քննարկել, ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնուող ամբողջ ինֆորմացիոն փաթեթը, որը գոյութիւն ունի, այդ փաթեթներով որեւէ իրաւական հիմք չկայ անկլավների հարցով։ Հնարաւոր է համայնքի ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, կամ սովխոզի [советское хозяйство] ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, բայց դա իրաւական հիմք չունի, իրաւական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք գոյութիւն են ունեցել 20-ական թուականներից մինչեւ առնուազն 70-ական թուականները։ Այսինքն՝ մեր ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ այդպիսի հարց չկայ», ըսաւ ԱԽ քարտուղարը։
Ճշդող հարցին, թէ հնարաւոր սահմանագծումէն յետոյ ինչ որ կայ, այդպէս ալ պիտի մնա՞յ այդ հատուածներուն մէջ, Գրիգորեանը պատասխանեց՝ ընդհանուր առմամբ այո։