Հաստատուած է «Քորոնա» ժահրային հիւանդութեան 1836 նոր դէպք. ունինք 485 առողջացած. կայ 20 մահ

21 Հոկտեմբերի, ժամը 11:00-ի դրութեամբ հաստատուած է «Քորոնա» ժահրային հիւանդութեան ընդհանուր 68530 դէպք, որոնցմէ 49219-ն` առողջացած, 1121-ը՝ մահուան ելքով: «Քորոնա» ժահային հիւանդութեամբ այս պահուն փաստացի բուժում կը ստանայ 17869 հիւանդ: Ընդհանուր առմամբ կատարուած է 357104 քննութիւն:
Այսպիսով` երէկ կատարուած է 4340 քննութիւն, որմէ հաստատուած է «Քորոնա» ժահրային հիւանդութեան 1836 նոր դէպք: Ունինք 485 առողջացած:
Մահուան դէպքերու վերաբերեալ Առողջապահութեան նախարարութենէն կը յայտնեն, որ հիւնադները եղած են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին), 60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) եւ 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորը ունեցած են ուղեկցող քրոնիկական հիւանդութիւններ։
Նախորդ օրը արձանագրուած է մահուան 3 դէպք, երբ հիւանդներն ունեցած են «Քորոնա» ժահրային վարակ, սակայն մահը վրայ հասած է այլ հիւանդութեան պատճառով։ Այդպիսի դէպքերու ընդհանուր թիւը 321 է։