Միլիառներու մասին գնայ վստահորդիդ հետ խօսիր․ Նիկոլ Փաշինեան՝ Արամ Վարդեւանեանին

2021-08-24
Image

Աժ-ի նիստին, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր՝ Արամ Վարդեւանեան դիմած է վարչապետ Նիկոլ Փաշինեանին․ «Քրէական գործ կայ յարուցուած, ուղիղ օփերաթիւ կապի մասին ձեր եւ թշնամի Ալիեւի միջեւ, որու շրջանակներում 5 միլիառից էին խօսում։ Ի՞նչ կ'ասէք»։

Փաշինեան արձագանքած է․ «Էդ միլիառների մասին ձեր վստահորդի հետ ճիշդ կ'անէք, որ խօսէք։ Այնտեղ էլ մարդ կայ, թող գայ էդ 5 միլիառի հետ կապուած ասի, բացատրի ցուցմունք տայ, վկայութիւն տայ։ Բա որ ասում էք՝ ժողովուրդը չի կարող որոշում կայացնել, բա էդ ինչի՞ էիք 300 հոգով գնդակահարութեան որոշումներ կայացնում, կախաղաններ հանելու որոշումներ կայացնում, բեմադրում։ Բա դուք կարող էք երեք հոգով որոշումներ կայացնէք, ժողովուրդը չի կարո՞ղ 800 հազար հոգով որոշում կայացնի։ Ժողովուրդը կարող է դատավճիռ կայացնել եւ կ'իրագործի էդ դատավճիռը։ Եւ ասում եմ՝ միլիառների մասին գնա վստահորդիդ հետ խօսիր, մենք դեռ կ'անդրադառնանք վստահորդիդ միլիառներին»։