ՄԻՊ-ը նոր ապացոյցներ հրապարակած է Ատրպէյճանի նախագահի խօսքէն՝ որպէս հայատեացութեան դրսեւորում

2021-03-09
Image

Մարդու իրաւունքներու պաշտպանը նոր ապացոյցներ հրապարակած է Ատրպէյճանի նախագահի խօսքէն՝ որպէս հայատեացութեան դրսեւորում։

ՄԻՊ-ի յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, նշուած է.

«Սրանք հատուածներ են Ատրպէյճանի նախագահի «Նոր Ատրպէյճան» կուսակցութեան 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ելոյթից: Այս ելոյթը ստիպում է ուղղակի հարց տալ` ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզուով խօսում ու ինչպէ՞ս է խաղաղութիւնը լինելու այս պայմաններում, երբ երկրի նախագահն է հպարտութեամբ ընդգծում, որ Հայաստանի ու նրա բնակչութեան նկատմամբ ատելութեամբ է լցուած մի ողջ սերունդ:

«Երիտասարդ սերունդը մեծացել է (...) թշնամու հանդէպ ատելութեան զգացումով եւ հենց այդ երիտասարդ սերունդն է մեր հողերը ազատագրել օքուփանտներից»։

«Հիմա Հայաստանը մեկուսացուած վիճակում է, իսկ մենք մեր հարեւանների հետ շատ արդիւնաւէտ բարեկամական, ջերմ յարաբերութիւններ ենք կառուցել, եւ դա էլ էր պատրաստութիւն։ Ես ուզում եմ բացայայտ ասել՝ եթէ այս ոլորտում աշխատանքներ չտարուին, Ղարաբաղեան երկրորդ պատերազմում կարող էին դժուարութիւններ առաջանալ։ Իսկ Հայաստանը ինքն իրեն մեկուսացրեց։ Այսինքն մենք նրանց մեկուսացրինք տարածաշրջանային բոլոր նախագծերից, նաւթակազային ծրագրերից, մենք կործանել ենք նրանց տնտեսութիւնը եւ հպարտութեամբ կարող ենք ասել այդ մասին։ Ցանկացած անկախ տնտեսական փորձագէտ կարող է ասել, որ դրա հիմնական գործօնը մենք ենք։ Մենք Հայաստանը դարձրինք անորոշ, անկայուն եւ ապագայ չունեցող մի երկիր։ Այնտեղ առաջացան տեմոկրաֆիք (մարդագրական) խնդիրներ, ինչը յանգեցրեց տնտեսական շուկայի սահմանափակմանը»։

«Հիմա Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի գործարկմանը, բայց չեն յաջողելու։ Մենք հասնելու ենք մեր բոլոր նպատակներին այնպէս, ինչպէս նրանց վռնտել ենք մեր հողերից»։

Բոլոր նիւթերի բարձր փրոֆեսիոնալ մասնագիտական վերլուծութեան ու թարգմանութեան հարցում պրոֆեսիոնալ աջակցութեան համար ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը երախտագիտութիւն է յայտնում ԵՊՀ արեւելագիտութեան բաժնի մասնագէտներին, մասնաւորապէս` տնօրէն Ռուբէն Մելքոնեանին (Melkonyan Ruben) եւ դասախօս Մարիամ Մելքոնեանին (Mariam Melkonyan)»։