Յայտնի է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ատրպէյճանի փոխվարչապետներու երրորդ հանդիպման օրը

2021-02-26
Image

Մոսկուայի մէջ 27 փետրուարին տեղի պիտի ունենայ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուքի եւ Ատրպէյճանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւի հանդիպումը: «Արմէնփրէս»-ի հարցին ի պատասխան այս մասին յայտնած են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի գրասենեակէն:

Այն պիտի կայանայ ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խումբի երրորդ հանդիպումը: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ատրպէյճանի փոխվարչապետներու նախորդ հանդիպումները կայացած են 30 յունուարին եւ 12 փետրուարին: