Պատգամաւորները պարգեւատրում պիտի չստանան. Գէորգ Պապոյեան

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային եւ պիւտճէթային հարցերու մշտական յանձնաժողովի նախագահ Գէորգ Պապոյեանը կը վստահեցնէ, որ 2022-ին պատգամաւորները պարգեւատրում պիտի չստանան, պարգեւատրումներու ֆոնտը նախատեսուած է աշխատակազմի աշխատակիցներու համար, Ելեւմուտքի նախարար Տիգրան Խաչատրեանն ալ միեւնոյն ժամանակ կը վստահեցնէ, որ յաւելումներն ու պարգեւավճարները հաշուարկուած են օրէնսդրութեամբ սահմանուած կարգով:
Անոնք այս մասին ըսին ԱԺ մշտական յանձնաժողովների համատեղ նիստին 2022-ի պետական պիւտճէի նախագիծի քննարկման ժամանակ:
«Վստահեցնում եմ, որ բոլոր յաւելումներն ու պարգեւավճարները հաշուարկուած են օրէնսդրութեամբ սահմանուած կարգով: Ֆինանսների նախարարութեան կողմից պետպիւտճէի մասին օրէնքի նախագիծն ամփոփելու ժամանակահատուածում բոլոր դէպքերում, երբ եղել են ծախսային հաշուարկներ, որոնք շեղուում են նորմատիւային կարգաւորումներից, դրանք տեղ չեն գտել պետպիւտճէի նախագծում: Կարող էք վստահ լինել, որ բոլոր տողերն իրենց հիմքում ունեն նորմատիւային իրաւական ակտերով սահմանուած կարգաւորումներ»,- ըսած է Տիգրան Խաչատրեանը:
Գէորգ Պապոյեանն ալ աւելցուցած է. «Այդ պարգեւատրման ֆոնտը վերաբերում է ԱԺ բոլոր աշխատողներին, բացի պատգամաւորներից: Պատգամաւորները չեն ստանալու պարգեւատրում, օրինակ` վարորդները ստանալու են 30 տոկոսով, փորձագէտները՝ 30 տոկոսով, այն մարդիկ, որոնք ամէն առաւօտ մաքրում են մեր եւ ձեր սենեակները, այդ մարդիկ ստանալու են 30 տոկոս պարգեւատրում, իսկ պատգամաւորները չեն ստանալու»:
Ան շեշտած է՝ պիւտճէի նախագիծով նախատեսուած չեն պարգեւատրումներ պատգմաւորներու համար: