Ռուստամ Բադասեան նշանակուած է ՊԵԿ նախագահ

2021-08-04
Image

Կառավարութեան որոշմամբ, Ռուստամ Բադասեան նշանակուած է Պետական եկամուտներու կոմիտէի նախագահ:

«Ղեկավարուելով «Հանրային ծառայութեան մասին» օրէնքի 9-րդ յօդուածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը ո ր ո շ ո ւ մ է.

1. Ռուստամ Բադասեանին նշանակել պետական եկամուտների կոմիտէի նախագահ»,– ըսուած է որոշման մէջ։