Սահմանի ողջ երկայնքով ծեծկռտուք եղած է. Փաշինեան

2021-05-21
Image

Սահմանի ամբողջ երկայնքով տեղի ունեցած են զանգուածային ծեծկռտուքներ մեր եւ ատրպէյճանցի զինուորներու միջեւ: Այս մասին, 20 մայիսին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նշած է վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը:

«Հիմա ասում են՝ ՊՆ-ն ինչո՞ւ հերքեց, յետոյ հաստատեց: Որովհետեւ երբ դա հրապարակուեց, դուք գիտէք ՊՆ-ին զեկուցում են, ասում են՝ զեկուցում եմ, որ յարձակուեցին, մենք փախա՞նք: Ոչ, չեն զեկուցում, վերջնարդիւնքն են զեկուցում: Ասում են՝ դէպք եղաւ, լուծեցինք: Երկու ժամանոց միջադէպից Ատրպէյճանը 3 րոպէն կտրում է ու տալիս տեղեկատուական ազդեցութեան իր գործակալներին: Այդ մարդիկ հակապետական մարդիկ են»,-ըսած է Նիկոլ Փաշինեանը:

Ան անդրադարձած է նաեւ գեղարքունիքի սահմանին տեղի ունեցած կրակոցներուն. «Իրավիճակն իրօք լարուած է: Այսօր, այո՛, Կութի շրջանում եղել է հրաձգութիւն, բայց յետոյ կողմերը արձանագրել են, որ թիւրըմբռնման արդիւնք է»,-ըսած է ան: