Սիւնիքի ճանապարհներուն Ատրպէյճանի զինծառայողներու, դրօշներու ու ցուցանակներու առկայութիւնը պէտք է բացառուի եւ վերջ. Թաթոյեան

ՀՀ Սիւնիքի մարզի համայնքներուն մէջ կամ համայնքներն իրար միաւորող ճանապարհներուն ատրպէյճանական զինուած ծառայողներու (նաեւ դրօշներու ու ցուցանակներու) առկայութիւնը, առաւել եւս այդ ճանապարհներով անոնց ցանկացած տեղաշարժ պէտք է բացառուի եւ վերջ: Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:
«Նրանք այդտեղ են յայտնուել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների եւ զինուորականների իրաւունքների կոպիտ խախտումների, էթնիք զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգուածային աւերելու, համակարգային շարունակուող հայատեացութեան, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի շարունակուող սպառնալիքների հաշուոյն:
Ատրպէյճանական զինուորականների ներկայութեամբ շարունակւում են կոպտօրէն խախտուել Հայաստանի առաջին հերթին սահմանային բնակիչների իրաւունքները կամ դրանք լրջօրէն վտանգած են (սեփականութեան խախտումներ, կրակոցներ եւ այլն), խաղաղ կեանքն ու անդորրը:
Հետեւաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայութիւն կամ առաւել եւս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրաւական որեւէ տիտղոսից, հակասում է միջազգային իրաւունքում մարդու իրաւունքների համակարգի հիմքերին»,- գրած է ան: