Վահան Քերոբեանն ու Էտուարտօ Էռնեկեանը քննարկած են «Զուարթնոց» օդակայանի ընդլայնման նախագիծը

2023-02-07
Image

ՀՀ տնտեսութեան նախարար Վահան Քերոբեան, 6 փետրուարին, հանդիպած է արժանթինահայ գործարար, բարերար Էտուարտօ Էռնեկեանի հետ։

Այդ մասին Քերոբեան յայտնած է դիմատետրեան իր էջին:

«Անոր Corporación América միջազգային հոլդինգը գործում է մի քանի ոլորտներում՝ ներառեալ օդանաւակայանների կառավարումը, գիւղատնտեսութիւնը, էներգետիկան եւ տրանսպորտային ենթակառուցուածքները: Անգնահատելի է Էտուարտօ Էռնեկեանի ներդրումը Հայաստանի տնտեսութեան մէջ։

Corporación América հոլդինգի իրականացրած ամենանշանակալի ծրագրերից է «Զուարթնոց» օդանաւակայանը, որը երկար տարիներ համարւում էր տարածաշրջանի լաւագոյն օդանավակայանը։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք հոլդինգի նոր նախագծերը, որոնց թուում է Զուարթնոց օդանաւակայանի ընդլայնումը, ինչը թոյլ կը տայ ապահովել շատ աւելի մեծ թուով ուղեւորահոսք եւ աւելացնել թռիչքների ու ուղղութիւնների թիւը։

Բացի այդ, մենք քննարկել ենք պետական կառավարման ոլորտում հայկական սփիւռքի մարդկային ներուժի օգտագործման հնարաւորութիւնը, ինչն, անշուշտ, կ'օգնի մեր երկրին արագ ինտեգրուել համաշխարհային գործընթացներին եւ միտումներին»,- գրած է Քերոբեան: