Փարիզի մէջ կայացած է Հայաստանի եւ Ատրպէյճանի ԱԳ նախարարներու հանդիպումը

Ֆրանսա գտնուող Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործոց ախարարներ Արարատ Միրզոյեանն ու Ճէյհուն Պայրամովը հանդիպում ունեցած են:
Հանդիպման ժամանակ քննարկած են պաշտօնական Պաքուի եւ Երեւանի միջեւ յարաբերութիւններու կարգաւորման հարցը:
Բանակցութիւնները կայացած են ԵԱՀԿ Մինսքի խումբի համանախագահներ՝ Ռուսաստանէն՝ Իկոր Խովաեւի, ԱՄՆ-էն՝ Էնտրիւ Շիֆըրի եւ Ֆրանսայէն՝ Պրիս Ռոքֆոյի մասնակցութեամբ:
Կողմերը միտքեր փոխանակած են Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւններու կարգաւորմանն առնչուող հարցերու շուրջ, բանակցութիւններուն մասնակցած է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անճէյ Քասփշիկը։
Մինչ ԵԱՀԿ Մինսքի խումբի հովանիի ներքոյ տեղի ունեցած հանդիպումը, Ֆրանսայի արտաքին գործոց նախարար Ժան-Իվ Լը Տրիան հանդիպում ունեցած է Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարներ Արարատ Միրզոյեանի եւ Ճէյհուն Պայրամովի հետ, քննարկած՝ Լեռնային Ղարաբաղի մէջ տիրող իրավիճակը։
Այս մասին յայտնած է Ֆրանսայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը:
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց Ժան-Իվ Լը Դրիանն ընդունել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, նրանց հետ առանձին հանդիպումներ ունեցել, այնուհետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո համատեղ հանդիպում է եղել»,-նշել է գերատեսչությունը:
Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Փարիզում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանին։