Փութինի հետ նախատեսուած հանդիպմամբ պայմանաւորուած՝ Փաշինեանը կ'աշխատի ինքնամեկուսացման պայմաններու մէջ

2021-04-02
Image

Մոսկուայի մէջ 7 ապրիլին ՌԴ նախագահ Վլատիմիր Փութինի հետ նախատեսուած հանդիպմամբ պայմանաւորուած՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանը 2 ապրիլէն կ'աշխատի ինքնամեկուսացման պայմաններու մէջ։ Այս մասին տեղեկացուցած է ՀՀ վարչապետի մամուլի խօսնակ Մանէ Գէորգեանը:

«Բացի անձնական ընդունելութիւններից եւ հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է փլանային օրակարգով»,-յայտնած է Գէորգեանը։