Մխիթարեանը երկրորդն է 21-րդ դարուն ամենաշատ կոլային փոխանցում կատարած ֆութպոլիստներու ցանկին մէջ

2020-06-30
Image

Transfermarkt-ը ներկայացուցած է 21-րդ դարուն իւրաքանչիւր մրցաշրջանին ամենաշատ կոլային փոխանցումներ կատարած ֆութպոլիստներու ցանկը, որուն մէջ յայտնուած է նաեւ Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը. 2015/16 մրցաշրջանին Մխիթարեանը հանդէս եկած է «Պորուսիա»ի կազմին մէջ, եւ բոլոր մրցաշարերուն միասին 32 կոլային փոխանցում կատարած է: Ընդ որում, ընդհանուր ցուցակին մէջ Մխիթարեանի ցուցանիշը երկրորդն է: Մխիթարեանէն աւելի շատ՝ 35 փոխանցում 2012/2013 սեզոնին կատարած է Խուան Մաթան:

Ամբողջական ցուցակը հետեւեալն է:

2000/2001, Լուիշ Ֆիկու («Ռէալ») – 27 կոլային փոխանցում

2001/20, Զե Ռոպերթօ, («Պայեր») – 24

2002/2003, Թեէրի Անրի («Արսէնալ») – 28

2003/2004, Տեքու («Փորթու») – 29

2004/2005, Ֆրենք Լեմփարտ («Չելսի») – 21

2005/2006, Ալեքս («Ֆեներպախչէ») – 26

2006/2007, Քրիսթիանօ Ռոնալտօ («Մանչեսթր Եունայթըտ») – 21

2007/2008, Սթիւըն Հոֆֆման («Ռափիտ» Վիեննա) – 25

2008/2009, Չաւի («Պարսելոնա») – 30

2009/2010, Մեսութ Օզիլ («Վերտէր») – 29

2010/2011, Մեսութ Օզիլ («Ռէալ Մատրիտ») – 29

2011/2012, Լիոնել Մեսսի («Պարսելոնա») – 29

2012/2013, Խուան Մաթա («Չելսի») – 35

2013/2014, Քեւին Քամպլ («Ռետ Պուլ Զալցպուրկ») – 27

2014/2015, Լիոնել Մեսսի («Պարսելոնա») – 28

2015/2016, Հենրիխ Մխիթարեան («Պորուսիա» Դ.) – 32

2016/2017, Նեյմար («Պարսելոնա») – 27

2017/2018, Տիմիթրի Փայէթ («Մարսէլ») – 23

2018/2019, Տուշան Թատիչ («Այաքս») – 24: