Համատեղ Հայտարարություն - ՌԱԿ Աշխարհասփյուռ Կենտրոնական Վարչության Եվ Հանրապետական Վարչության

2024-05-08
Image

2024 թ. մայիսի 8-ին լրատվական համացանցում հրապարակվել է հայտարարություն` «Իշխանության որդեգրած արհամարհանքի քաղաքականությունը առաջնորդեց ժողովրդային ընդվզումի» վերտառությամբ, որի տակ դրված է «Ռամկավար Ազատական կուսակցության համադրված մամուլ» ստորագրությունը:

Կուսակցության զույգ վարչությունները հայտարարում են, որ այդ անվամբ հանդես եկող կառույց կուսակցությունը չունի, այն մտածացին է և հետևաբար իր տարածած հայտարարությունը չի արտահայտում Կուսակցության դիրքորոշումը և տեսակետը, ուստիև` ապատեղեկատվություն է:

Սույնով հայտարարում և նախազգուշացնում ենք նաև, որ այդ շինծու «կառույցի» անունից որևէ հայտարարություն ՌԱԿ երկու Վարչությունների հետ առնչություն չունի:

 

ՌԱԿ Կենտրոնական Վարչության ատենապետ` Մայք Խարապեան

ՌԱԿ Հանրապետական Վարչության ատենապետ` Հրաչյա Կարապետյան

 

8-ը մայիսի 2024թ